Ճապոնական Սորատի նահանգի Յուբարի քաղաքում երկու Cantaloupe սեխերը ռեկորդային գնով աճուրդում վաճառվել են, հաղորդում է The Mainichi-ն:

Hokuyu Pack ընկերության նախագահ Սինյա Նոդան երկու սեխի համար 3.2 մլն իեն (29 հազար դոլարից մի փոքր ավել) է տվել: Նրա խոսքով՝ նա ցանկանում էր որքան հնարավոր է շատ վճարեր, որպեսզի այդ կերպ իր ընկերության 30-ամյակը տոներ:

Cantaloupe սեխերը մինչեւ ամսվա վերջ հանրությանը կցուցադրեն, որից հետո կտորների կկիսեն եւ Hokuyu Pack-ի հաճախորդներին անվճար կբաժանեն:

Գործարքը կայացել է բերաքահավաքի առաջին աճուրդին, որը մայիսի 26-ին տեղի է ունեցել Սապորո քաղաքի մեծածախ շուկայում: Դրան Յուբարից 8 ֆերմեր է մասնակցել, որոնք 507 նման սեխեր են բերել: