Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցությունը նիստ է արել եւ հեռացրել Շիրակ Թորոսյանին։
ՀՀԿ խմբակցության փոխանցմամբ, խմբակցությունը միաձայն կողմ է քվեարկել, համաձայն «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության կանոնադրության 12-րդ բաժնի 1-ին մասի 2-րդ կետի դրույթների, Շիրակ Թորոսյանին խմբակցությունից հեռացնելու մասին հարցին:
Հիշեցնենք, որ Շիրակ Թորոսյանը մայիսի 8-ին ԱԺ հատուկ նիստում կողմ էր քվեարկել վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը, ինչը համաձայնեցված չէր եղել ՀՀԿ խմբակցության հետ: Դա առաջ էր բերել ՀՀԿ-ականների զայրույթը:
Իսկ այսօր էլ հայտնել էր, թե պատգամավորական մանդատը վայր չի դնելու։ Նա նշել էր, թե ինքն է հայտնել իր հեռանալու մասին, շեշտել, որ ՀՀԿ խմբակցությունը ըմբռնումով է մոտեցել իր դիրքորոշմանը, որեւէ վեճ, հակափաստարկ, նեղացվածություն չի եղել։
Այս պահին «Հզոր հայրենիք» կուսակցությունը, ըստ պատգամավորի, որպես քաղաքական միավոր քննարկում ենք ցանկացած զարգացման սցենար, որոնցից մեկը առանձին գնալու հնարավորությունն է, թեեւ չի բացառվում այլ քաղաքական ուժի հետ միավորվելը։ ։




























