Սինգապուրի ավիաուղիները հոկտեմբերին կսկսեն աշխարհի ամենաերկար կոմերցիոն թռիչքը: Սինգապուրից Նյու Յորք թռիչքը գրեթե 19 ժամ կտեւի, հայտնում է AFP-ն:
Ներկայումս ամենաերկար թռիչքի ռեկորդակիրը «Կատարի ավիաուղիներն» է, որն Օքլենդից ուղիղ չվերթ է իրականացնում Դոհա: Թռիչքի տեւողությունը 17 ժամ 40 րոպե է:
Singapore Airlines-ը թռիչքների համար կօգտագործի Airbus A350-900ULR ինքնաթիռները, որոնք նախատեսված կլինեն 161 ուղեւորի տեղափոխման համար՝67 բիզնես դասի եւ 94 էկոնոմ դասի:





























