Թուրքիայի Էրզինջանի (Երզնկա) Կամախի շրջանում ոստիկանական ուժերին տեղափոխող ավտոբուս է շրջվել։
Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ ոստիկաններին տեղափոխող ավտոբուսի վարորդը ճանապարհին կորցրել է կառավարումը, որի հետեւանքով ավտոբուսը շրջվել է։
Վթարից հետո դեպքի վայր մեկնած փրկարարները հիվանդանոց են տեղափոխել վնասվածքներ ստացած 11 ոստիկանի։





























