ԱՄՆ ՌԾՈՒ-ն իր սպառազինություն կստանա հականավային NSM (Naval Strike Missile) հրթիռ: Ամերիկյան նավատորմը համապատասխան պայմանագիրը է ստորագրել այն արտադրողի՝ նորվեգական Kongsberg ընկերության հետ, հայտնում է Defense News պորտալը:
Պորտալի տեղեկություններով՝ ամերիկյան ՌԾՈՒ-ի եւ ընկերության միջեւ ստորագրվել է 14,86 մլն դոլարի պայմանագիր, սակայն գումարը կարող է աճել մինչեւ 848 մլն դոլար: Ամերիկյան կողմի հետ կքննարկվի, թե ամերիկյան նավատորմը ինչպես եւ երբ կստանա նոր հրթիռները, հայտարարել է Kongsberg-ի ներկայացուցիչը:
Defense News-ը նշում է, որ հակատանկային NSM հրթիռը կարող է խոցել 100 ծովային մղոն (185 կմ) հեռավորությամբ թիրախը: Դրանից զատ, այն կարող է թիրախը ճանաչել, ինչը թույլ կտա սահմանափակել թռիչքի ուղղությունը ցույց տալու համար նավերի կամ օդանավերի օգտագործումը: NSM հրթիռները նորվեգական թագավորական ՌԾՈՒ սպառազինության մեջ են: Դրանցով են զինված «Ֆրիթյոֆ Նանսեն» տեսակի ֆրեգատները եւ «Սքոլդ» տեսակի հրթիռային մոտորանավերը:





























