Միսուրիի նահանգապետ Էրիկ Գրեյթենսը, որին ավելի վաղ ներկայացվել են անձնական կլյանքի անձեռնմխելիության իրավունքի խախտման մեղադրանքներ, պաշտոնից հրաժարական է տվել, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Նա իր իրավասությունները փոխանցել է իր հետնորդ Մայքլ Փարսոնին, որը մինչ այդ նրա տեղակալն էր:

Գրեյթենսը պաշտոնից հեռանալուց առաջ, որպես բարի կամքի դրսեւորում, ստորագրել է մի քանի բանտարկյալներին համաներելու խնդրագրերը, որոնք գտնվում էին նահանգի բանտերում: Բացի այդ, նա ծավալուն հայտարարություն է տարածել, որում նշել է բոլոր հաջողությունները, որոնց հասել է այդ պաշտոնում գտնվելիս:

Նախկին նահանգապետին մեղադրանքներ են առաջադրվել, երբ 2018 թվականի հունվարին մամուլում տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ նա կատարել է իր սիրուհուն վարկաբեկող լուսանկարներ եւ սպառնացել դրանք օգտագործել, եթե նա պատմի իր հետ հարաբերությունների մասին: Գրեյթենսը ընդունել է արտաամուսնական կապի գոյությունը, սակայն հերքել է, որ սպառնալիքի է դիմել:

Նրան նաեւ մեղադրանք է առաջադրվել էլեկտրոնային սարքավորումների եւ իր բարեգործական հիմնադրամի դոնորների ցուցակի օգտագործման միջոցով քաղաքական նպատակներով յուրացումների կազմակերպելու համար: Դա կատարվել է 2015 թվականին, երբ նա առաջադրվել էր նահանգապետի թեկնածու:

44-ամյա հանրապետական Էրիկ Գրեյթենսը Միսուրիի նահանգապետ է ընտրվել 2016-ի նոյեմբերին: Սկանդալի եւ մեղադրանքների հետ կապված նահանգի օրենսդիր ժողովի անդամները նրան բազմիցս կոչ են արել հրաժարական տալ եւ սպառնացել են իմփիչմենթով: