Ամերիկացի Ադամ Ֆրանկի գլխավորությամբ աստղաֆիզիկոսների խումբը կառուցել է էկզոքաղաքակրթության զարգացման մոդելը, որով նրանք առանձնացրել են մարդկության զարգացման երեք հնարավոր ուղիները, հաղորդում  է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով The Atlantic-ին:

Հետազոտողները զարգացման երեք ամենահնարավոր սցենարներ են առանձնացրել:

«Անհետացում»

Քաղաքակրթությունն արագորեն զարգանում է՝ օգտագործելով մեծ քանակությամբ ռեսուրսներ մինչեւ մոլորակի համար ամենաբարձր պոպուլյացիայի չի հասնում: Այնուհետեւ սկսվում է բնակչության կտրուկ կրճատում եւ այն ավարտվում է միայն հավասարակշռության հաստատվելուց հետո, երբ մոլորակը կարող է մնացած բնակիչների համար կենսապայմաններ ապահովել: Այս ընթացքում մոլորակի բնակիչների 70 տոկոսը մահանում է:

«Փափուկ վայրէջք»

էկզոքաղաքակրթությունն ի սկզբանե շարժվում է առաջին ճանապարհով, բայց ծայրահեղ կետի հասնելով սկսվում է սահուն անցում երկրորդ տեսակի ռեսուրսներին, ինչը փրկում է բնակչության մեծ մասին եւ էկոլոգիան առողջ է պահպանում:

 «Զանգվածային փլուզում»

Մոլորակի պայմաններն այնքան արագ են վատթարանում, որ անցումն արդեն չի կարող կանխել ամբողջական անհետացումը:

Ադամ Ֆրենկը նշում է, որ վառելիքի թույլ աղբյուրի ընտրությունը միշտ չէ, որ փրկել է քաղաքակրթությանն անհետացումից. որոշ դեպքերում այն միայն հետաձգել է անխուսափելին:

Նրա խոսքով, այս մոդելներն օգնում են պատկերացնել, ինչ է սպասվում մարդկությանն ապագայում: