Հյուսիսային Իտալիայի պեղումների ժամանակ հայտնաբերվել է կրունկի վնասվածքների հետքերով մարմին: Եենթադրվել է, որ տղամարդը խաչված է եղել, հաղորդում է Daily Mail-ը: Գտածոն լույս է սփռում նրա վրա, թե ինչպես Հիսուս Քրիստոսը խաչվել:
Մնացորդները գտնվել են Վենետիկից 60 կմ հեռավորության վրա՝ հռոմեական շինությունների մոտակայքում: Վատ վիճակի պատճառով ոսկորները ռադիոածխածնային անալիզի միջոցով չեն կարող թվագրվել, սակայն հնագետները կարծում են, որ դրանք առնվազն 2000 տարեկան են: Խաչված տղամարդը 30-ից 34 տարեկան է եղել, նա թաղվել է մենակ եւ առանց հետմահու ընծաների, ուստի մասնագետները կարծում են, որ մահացածը աղքատ էր կամ համայնքից հեռացված էր:




























