Սինգապուրի իշխանությունները, որտեղ հունիսի 12-ին ակնկալվում է Հյուսիսային Կորեա-ԱՄՆ գագաթնաժողովի անցկացումը, նախազգուշացրել են այդ ժամանակ հյուրանոցներում համարների պակասության վտանգի մասին։ Այս մասին հունիսի 3-ին հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Նը Էն Հենը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Կարծում եմ, որ ամենաբարձր վտանգը հանդիպման կազմակերպման առումով կդառնա հյուրանոցներում համարներ ամրագրելու անհնարինությունը։ Սպասվում է միայն մի քանի հազար լրագրող»,-ասել է նա։
Նը Էն Հենը հայտնել է նաեւ, որ Սինգապուրը պատրաստ է իր վրա վերցնել առաջիկա գագաթնաժողովին պատվիրակությունների ժամանման ծախսերի մի մասը։ Նա նշել է, որ այդ ծախսերը կդառնան միայն մի փոքր մասն այն բանի, ինչ նրանք կցանկանային ներդնել պատմական գագաթնաժողովի հարցում։
Հյուսիսային Կորեայի առաջնորդի կայանման ամենահավանական տեղը նշվում է 5-աստղանի Fullerton հյուրանոցը, որտեղ նախագահական համարի արժեքը շուրջ 6 հազար դոլար է օրական։





























