Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության հայ փոխնախագահ եւ պատգամավորի թեկնածու Կարո Փայլանը Twitter-ի իր էջում հայտնել է կուսակցության գրասենյակներից մեկի վրա հարձակման մասին։

Կարո Փայլանը գրել է․ «Իշխող «Արդարություն եւ զարգացում» եւ «Ազգայնական շարժում» կուսակցությունների ֆաշիստական կոալիցիան հարձակումները շարունակում է։ Մենք էլ շարունակում ենք դիմադրել»։

Նշենք, որ Թուրքիայի Բոլու քաղաքում ազգայնականները հարձակվել են տեղի քրդական կուսակցության գրասենյակի դեմ եւ այրել կուսակցության դրոշները։