Երեքշաբթի առավոտյան Չինաստանի հարավում Գուանդուն նահանգի ափերին է հասել այս տարի չորրորդ արեւադարձային թայֆունը՝ ուժգին քամի եւ տեղատարափ անձրեւներ բերելով: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Չինաստանի կենտրոնական օդերեւութաբանական ծառայությունը:
Թայֆունը Սյույվեն գավառի Չժանցզյան քաղաքի առափնյա շրջանների վրա է փլուզվել տեղական ժամանակով 6.25-ին: Քամու արագությունը հասել է ժամում 70 կիլոմետրի:
Տեղական իշխանություններն անվտանգ վայրեր են տեղափոխել ավելի քան 400 նավ:
Պետական օվկիանոսագիտական վարչությունը հայտարարել է փոթորկի նախազգուշացում՝ ուժեղ ալիքներ ու փոթորիկ կանխատեսելով Գուանդուն եւ Հայնան նահանգներում:
Օդերեւութաբանների կանխատեսմամբ՝ հինգշաբթի երկրորդ կեսից թայֆունն աստիճանաբար կշարժվի հյուսիս-արեւմուտք:





























