Մեդիսոն նահանգի Վիսկոնսինի համալսարանի մասնագետները ենթադրել են, որ 1.4 միլիարդ տարի առաջ, երբ լուսինը ավելի մոտ էր, օրը Երկրի վրա ընդամենը 18 ժամ էր տեւում, հայտնում է My Planet-ը՝ վկայակոչելով Independent-ը: Բանն այն է, որ մինչեւ Լուսին հեռավորությունն ազդում է մեր մոլորակի պտտվելու արագության վրա:

Տեսությունը հիմնավորելու նպատակով օգտագործվել է աստղագիտությունը՝ վիճակագրական մեթոդ, որը թույլ է տալիս աստղագիտական եւ երկրաբանական դիտարկումների հիման վրա վերակառուցել արեգակնային համակարգի պատմությունը: Բոլոր երկնային մարմինները գրավիտացիոն դաշտեր ունեն, որոնք ազդում են տիեզերական «հարեւանների», ստացված արեւային էներգիայի եւ կլիմայի վրա:

Երկիր մոլորակի հին ժամանակաշրջանի կլիմայական տվյալները ստացվել են 90 միլիոն տարեկան նստվածքային լեռնատեսակների ուսումնասիրությունից: Լուսնի հեռացման արագութան հետ համադրության մեջ գիտնականները ենթադրել են, որ նախկինում օրերն ավելի կարճ էին, իսկ ապագայում ավելի երկար կլինեն: