Պենտագոնի ղեկավար Ջիմ Մաթիսը չի կարծում, որ ԱՄՆ-ի կողմից ներկրվող մետաղների մաքսատուրքերի ներդրման մասին Եվրամիության եւ Կանադայի միջեւ ծավալվող վեճը վնաս կհասցնի ՆԱՏՕ-ի ներսում ռազմական հարաբերություններին, հաղորդում է AP-ն:
Մաթիսը մեկնել է Բրյուսել ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպմանը մասնակցելու համար:
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք մաքսատուրքերը կարող են վնասել ՆԱՏՕ-ի գործընկերների, այդ թվում, Կանադայի հետ անվտանգության ոլորտում հարաբերություններին, Մաթիսն ասել է. «Հիմա ես դա չեմ տեսնում: Եվ կարծում եմ՝ վաղ է դա պատերազմ անվանել»:





























