Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն առաջիկա G7 գագաթաժողովում ակնկալում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ մետաղների մաքսատուրքերի վերաբերյալ զրույցը կլինի «անկեղծ եւ ժամանակ առ ժամանակ բարդ», հաղորդում է AFP-ն:
Ըստ նրա, առաջիկա գագաթաժողովում, նա հույս ուներ կենտրոնանալ աշխատատեղերի, անվտանգության, Համաշխարհային օվկիանոսի մաքրման եւ կանանց իրավունքների եւ հնարավորությունների ընդլայման հարցերի վրա: Բայց պաշտոնյաները խոստովանել են, որ «Մեծ յոթնյակի» օրակարգը, ամենայն հավանականությամբ, կենտրոնացած կլինի առեւտրային վեճերի վրա՝ ԵՄ-ից, Կանադայից եւ Մեքսիկայից ներկրվող մետաղների համար մաքսատուրքեր սահմանելու Վաշինգթոնի որոշման լույսի ներքո:





























