Ռոբերտ Ֆ. Քենեդու որդին պահանջում է վերսկսել իր հոր սպանության գործով հետաքննությունը: Ռոբերտ Քենեդու որդին կարծում է, որ պաղեստինցի Սիրան Սիրհանը, որը ցմահ բանտարկության է դատապարտվել, ամեն դեպքում, միայնակ չի գործել:
42-ամյա Ռոբերտ Ֆ. Քենեդուն 1968 թվականի հունիսի 5-ին Լոս Անջելեսում գտնվող Ambassador հյուրանոցում կրակել էին: Նյու Յորք նահանգից սենատորը եւ ԱՄՆ-ի նախկին գլխավոր դատախազը հաջորդ օրը մահացավ:
Սիրհանը, ով այն ժամանակ 24 տարեկան էր, խոստովանել էր սպանությունը, բայց պնդում էր, որ չի կարողանում հիշել, ինչպես է դա արել:
Մի քանի ականատեսներ եւ ակուստիկայի փոձագետը կարծում են, որ ընդհանուր առմամբ 13 կրակոց է արձակվել, թեեւ Սիրհանի ատրճանակում ընդամենը 8 փամփուշտ կար:





























