Գվատեմալայում Ֆուեգո հրաբխի ժայթքման հետեւանքով զոհերի թիվը հասել է մինչեւ 99-ի, հայտնել է երկրի Դատական բժշկության ազգային ինստիտուտը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Գվատեմալայի Դատական բժշկության ազգային ինստիտուտի տնօրենը նոր տվյալներ է ներկայացնում աշխատանքի արդյունքներով, որ իրականացրել են ինստիտուտի աշխատակիցները՝ կապված Ֆուեգո հրաբխի ժայթքման հետեւանքով ստեղծված արտակարգ իրավիճակի հետ: Ներկայացված են հունիսի 6-ի ժամը 16.45-իդրությամբ եղած տվյալները»,- նշված է ինստիտուտի Twitter-ի էջում, որտեղ էլ բերված է 99 զոհերի մասին նոր տվյալը:
Գվատեմալայի տարերային աղետների հետեւանքների նվազեցման ազգային ծառայության ղեկավար Սերխիո Կաբանյասը ավելի վաղ հայտնել էր, որ անհայտ կորած է համարվում 192 մարդ:





























