Գերմանիայում թուրքը եւ իրաքցին բռնաբարել եւ սպանել են 14-ամյա մի աղջկա: Թուրքիայի եւ Իրաքի քաղաքացիները դիմել էին իշխանություններին ապաստան ստանալու համար, փոխանցում է AP-ն:
Դատախազության տվյալներով՝ Իրաքի 20-ամյա քաղաքացին եւ Թուրքիայի 35-ամյա քաղաքացին կասկածվում է դեռահասի բռնաբարության եւ սպանության համար: Սպանությունից հետո նրանք թաքցրել են դիակը: Աղջկա մարմինը հայտնաբերվել է նախօրեին: Ոստիկանությունն արդեն իսկ ձերբակալ է թուրքին, իսկ իրաքցուն հաջողվել է փախչել: Մոտ մեկ շաբաթ առաջ նա վերադարձել է Իրաք: Նա կասկածվում է նաեւ մի շարք այլ հանցագործությունների համար, այդ թվում՝ կողոպուտի եւ դանակահարության: Ենթադրվում է, որ նա Գերմանիա է ժամանել 2015 թվականի հոկտեմբերին եւ բողոքարկել ապաստան ստանալու համար ներկայացված դիմումի մերժումը:
Գերմանիայում թուրքը ձերբակալվել է 14-ամյա աղջկան բռնաբարելու եւ սպանելու համար

Հասանելի է
русский



























