Հյուսիսային Կորեան ամերիկյան կողմին հաստատել է իր պատրաստակամությունը ապամիջուկայնացման հարցում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, փոխանցու է «Ամերիկայի ձայնը»:
Նա նշել է, որ Վաշինգտոնն ու Փհենյանը շատ լուրջ են վերաբերվում նախատեսված բանակցություններին: Նրա խոսքով՝ Կորեայի թերակղզու ապամիջուկայնացումը գագաթաժողովի միակ արդյունքն է, որը խոստովանում է նախագահ Դոնալդ Թրամփը:
Պոմպեոն ընդգծել է, որ եթե դիվանագիտական գործընթացը ճիշտ ուղղությամբ չընթանա, Հյուսիսային Կորեայի նկատմամբ պատժամիջոցները կխստացվեն: Միեւնույն ժամանակ, ԱՄՆ պետքարտուղարն ասել է, որ ապամիջուկայնացումը նոր հնարավորություններ կբացի Հյուսիսային Կորեայի համար:
Հարցին, արդյոք Վաշինգտոնի եւ Փհենյանի միջեւ փումների ընթացքում առաջընթաց է գրանցվել շ ապամիջուկայինացման ընկալման շուրջ համաձայնության հարցում, Պոմպեոն դրական պատասխան է տվել: Պետդեպարտամենտի ղեկավարը նաեւ հայտնել է, որ գագաթաժողովից հետո նա կայցելի Պեկին:





























