ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին զայրացնում է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզե Մեյի՝ խրատտուի տոնը,  գրում է The Telegraph-ը՝ վկայակոչելով աղբյուրներին Թրամփի շրջապատում, այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ Կանադայում G7 գագաթնաժողովի շրջանակներում նախատեսված Թրափմի եւ Մեյի հանդիպումը չի կայանա:

Նշվում է, որ Թրամփին զայրացրել է Մեյի՝ հեռախոսով խրատտուի տոնով խոսելու ձեւը: Ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը նշել է, որ Թրամփը դժգոհ է Մեյի հաճախակի պահանջներից, որոնք բրիտա-ամերիկյան հարաբերությունների շահագործում է համարում:

«Առանց վիրավորվելու՝ սակայն նա իրեն դպրոցական ուսուցչուհու նման է պահում: Ես վստահ չեմ, որ նրա հետ հեշտ է»,- հայտարարել է Սպիտակ տան նախկին պաշտոնյան, ով ներկա է եղել Թրամփի եւ Մեյի հանդիպումներին՝ նրանց միջեւ հարաբերությունները բավականին սառն են: