Աշխարհի էկոլոգիապես ամենավտանգավոր քաղաքների վարկանիշը կազմելու համար տեղեկությունները հավաքել են ներվեգացի, շվեդ, ամերիկացի եւ ճապոնացի գիտնականները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ամենաաղտոտված շրջակա միջավայրով քաղաք է համարվել Սեուլը: Հարավային Կորեայի մայրաքաղաքը տարեկան արտադրում է մինչեւ 267,1 մեգատոննա ածխաթթու գազ: Սեուլին հաջորդում են Գուանչժոուն (272 մեգատոննա), Նյու Յորքը (233,5 մեգատոննա), Հոնկոնգը (208,5 մեգատոննա), «առաջնորդների» հնգյակը եզրափակում է Լոս Անջելեսը՝ տարեկան 196,4 մեգատոննա ածխաթթու գազով:
Տասնյակի մեջ են հայտնվել նաեւ Շանհայը (181 մեգատոննա), Սինգապուրը (161,1 մեգատոննա), Չիկագոն (152,9 մեգատոննա), Տոկիո եւ Յոկոհամա ագլոմերացիան (132,8 մեգատոննա) եւ Էր Ռիադը (118,8 մեգատոննա):





























