Վեց մետր երկարությամբ մարմինն արդեն քայքայման էր ենթարկվել, ուստի մասնագետները դժվարանում են նշել, թե ինչ տեսակի է պատկանում այս արարածը, փոխանցում է My Planet-ը:

Մարմինը չափելուց եւ գլխի ձեւն ուսումնասիրելուց հետո մասնագետները գրեթե համոզված են, որ հայտնաբերվածը ziphius cavirostris է՝ ծովային կաթնասուն, որին Նամիբիայի ափերին չեն հանդիպել 2000 թվականից ի վեր: LiveScience-ը մեջբերում է կաթնասունների մասնագետ Սիմոն Էլվեն. «Ես շատ էի զարմացել. այս կենդանիներին գրեթե անհնար է տեսնել ջրի մեջ, իսկ ցամաքում՝ առավել եւս»:

Ziphius cavirostris-ներն ապրում են տաք արեւադարձային ջրերում, կշռում են մինչեւ 3 տոննա, կարող են հասնել մինչեւ 6 մետրի եւ սուզվել 1000 մ խորության վրա: Նրանք սագանման գլուխ ունեն եւ որոշ ծովային կաթնասուններին բնորոշ «ժպիտ»: Փորձագետների կարծիքով՝ աշխարհում 100 000 ziphius cavirostris կա: Համարվում է, որ կաթնասունների այս տեսակին ոչնչացում չի սպառնում: