Օկինավա պրեֆեկտուրայի իշխանությունները պահանջել են դադարեցնել այնտեղ տեղակայված ԱՄՆ ռազմաօդային ուժերի F-15 կործանիչների թռիչքները մինչեւ այդպիսի ինքնաթիռներից մեկի կործանման պատճառների պարզումը, որը երկուշաբթի այդ շրջանում ուսումնավարժությունների ժամանակ ծովն էր ընկել։ Համապատասախան հայտարարությունը փոխանցվել է Միացյալ Նահանգների Զինված ուժերի տեղի հրամանատարությանը, հաղորդում է Kyodo տեղեկատվական գործակալությունը։
Ավելի վաղ Ճապոնիայի պաշտպանության նախարար Իցունորի Օնոդերան պահանջել է ամերիկյան ռազմական իշխանություններից միջոցներ ձեռնարկել հետագա միջադեպերի կանխման համար։ Լրագրողների հետ հանդիպմանը Տոկիոյում նա հայտնել է, որ Միացյալ Նահանգների Զինված ուժերի հրամանատարությանը Ճապոնիայում ներկայացվել է համապատասխան դիմումը։
Երկուշաբթի ԱՄՆ ԶՈՒ F-15 կործանիչը կործանվել է օվկիանոսում՝ Օկինավա կղզու վարչական կենտրոն Նահա քաղաքից 80 կմ հարավ։ Օդաչուն կատապուլտվել է, նրան նկատել են Ճապոնիայի ԶՈՒ փրկարարները, փոխանցում է ՏԱՍՍ–ը։





























