Արմավիրի մարզում, այսօր՝ հունիսի 11-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել. ժամը 09:40-ի սահմաններում Արգավանդ գյուղի գլխավոր ճանապարհին բախվել են Mercedes մակնիշի 85 AL 855 համարանիշի եւ բեռնատար Ford մակնիշի 10 SO 763 համարանիշի ավտոմեքենաները:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով Ford-ը դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել երկաթյա սյանը, իսկ Mercedes-ը առաջ ընթանալով վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով անցնող 2 երեխայի:
Վրաերթի ենթարկված երեխաներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, որոնցից մեկին քաղաքացիները իրենց ավտոմեքենայով են տեղափոխել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, իսկ մյուսին էլ տեղափոխել է շտապօգնության ավտոմեքենան:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների եւ վիրավորների ինքնությունը: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ բացի երեխաներից Mercedes-ի վարորդը, նրա կին ուղեւորն ու 1 երեխա նույնպես տեղափոխվել են հիվանդանոց: Նշված տեղեկությունը Ոստիկանությունը պարզում է:





























