Դեռեւս ունենք բարձր տնտեսական ակտիվության ցուցանիշի տեմպեր, թեեւ ապրիլյան դեպքերի ժամանակ որոշակի դանդաղում տեղի է ունեցել, բայց դա նորմալ է, քանի որ տարբեր երկրներում ցույցերը, հավաքները ազդում են սպառման ու տնտեսվարողների վարքի վրա: Այս մասին, այսօր՝ հունիսի 11-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը:

Նրա խոսքով, մինչեւ տարվա վերջ հնարավոր կլինի ապահովել պետական բյուջեով նախատեսված 4,5 տոկոս տնտեսական աճը:

Արամյանը նշեց, որ ըստ էության, տնտեսական քաղաքականության կուրսը շարունակում է նախորդը, հետեւաբար, տնտեսական կանխատեսված աճի ցուցանիշը կապահովվի: