Դեղորայքային թունավորումով այսօր՝ հունվարի 25-ի վաղ առավոտյան Աշտարակ քաղաքի բժշկական կենտրոն, այնուհետեւ` Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել Արագածոտնի մարզի Օշական գյուղի բնակիչ, 52-ամյա Հ. Չաթոյանը:
Բժիշկների կողմից տուժածի վիճակը գնահատվել է ծանր:
Բացի այդ, Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հունվարի 24-ին, ժամը 23.45-ին տեղեկություն է ստացվել, որ Երեւանի Ազատության փողոցի բնակիչ 28-ամյա Ա. Հարությունյանը դեղորայքային թունավորումով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:
Բժիշկների կողմից տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար:




























