Թուրքիայի ռազմական օդուժը սպառազինության է վերցնելու Lockheed Martin F-35 Lightning II մակնիշի 116 հատ կործանիչ: Պաշտպանության նախարար Վեջդի Գենուլի խոսքով, ռազմական գերատեսչությունը ծրագրում է գնել նման 100 օդանավ եւ պատվիրել եւս 16-ը: Բացի այդ, գնվելու են նաեւ Lockheed Martin F-16 Fighting Falcon Block 50 մակնիշի 30 կործանիչներ:
Թուրքիան առաջին անգամ է հայտնում, թե որքան ամերիկյան կործանիչ է գնելու:
Օդանավը կարող է մինչեւ 1,9 հազար կմ/ժամ արագություն բացել եւ թռիչքներ կատարել 2,2 հազար կմ տարածքի վրա: Այն զինված է լինելու մեկ թնդանոթով:



























