Ինդոնեզիայում դատարանը «Իսլամական պետության» հետ կապված հոգեւորականին դատապարտել է մահապատժի:
AP-ի փոխանցմամբ՝ 46-ամյա Աման Աբդուրահմանը Ինդոնեզիայում «ԻՊ»-ին սատարող «Ջեմաա Անշարուտ Դաուլա» խմբավորման գաղափարական առաջնորդն է համարվում: Ըստ պնդումների՝ Ամանն ահաբեկչական գործողություններ է կազմակերպել բանտում եղած ժամանակ: Դատարանը նրան մեղավոր ճանաչել ահաբեկչության համար:





























