Բրիտանական «The Daily Mail»-ը շինարար Լեւոն Առաքելյանի մասին հոդված է հրապարակել, որը 19 մ խորությամբ եւ 914 մ² մակերեսով հսկայական նկուղ է կառուցել՝ օգտագործելով միայն մուրճ եւ հատիչ:
23 տարի շարունակ Լեւոն Առաքելյանը Արինջ գյուղի իր տանը նկուղ է կառուցել: Լեւոնն աշխատել է նույնիսկ իր մահվան օրը 2008 թվականին: Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ իր կին Թոսյան խնդրեց ամուսնուն կարտոֆիլի պահպանման համար զով վայր կառուցել:
Այժմ ձեռակերտ նկուղը բացօթյա թանգարան է: Թանգարան է այցելել Նոր Զելանդիայից լուսանկարիչ Ամոս Չեպլը եւ իր տպավորություններով կիսվել է բրիտանական թերթի հետ զրույցում:
Լեւոնն իր նախագիծը սկսեց 1985 թվականին եւ ամեն տարի քարանձավում ավելացնում էր ավելի ու ավելի հետաքրքիր մասեր: Հաճախ շինարարը օրական 18 ժամ էր աշխատում՝ միայն քնելու համար վերեւ բարձրանալով:
Քարանձավում կարելի է տեսնել այն գործիքները եւ կոշիկները, որոնցով աշխատում էր Լեւոնը: Քարանձավի շինարարության ընթացքում փորված ամբողջ հողը տրվել է տեղական շինարարներին:





























