Քիշնեւի քաղաքապետ Դորինա Կիրտոակեն, որը Մոլդովայի ազատական ուժերի առաջնորդներից մեկն է, տուգանվել է ձնահավաք մեքենայի անօրինական վարման համար:

Քաղաքապետը հատուկ տեխնիկայի ցուցադրության ժամանակ լրագրողների առջեւ վարել է ձնահավաք մեքենան, իսկ հաջորդ օրը տուգանվել է, քանի որ քաղաքապետի վարորդական իրավունքի կարգը թույլ չի տալիս վարել ծանր տեխնիկա, գրում է Gazeta.ru-ն:

Քաղաքապետը տուգանվել է մոտ 83 դոլարով: Մունիցիպալ ոստիկանության պետ Սիլվիու Մուշուկը խորհուրդ է տվել տուգանքը վճարել երեք օրում, քանի որ այդ դեպքում տուգանքի չափը կրկնակի կկրճատվի: