WTI ապրանքանիշի նավթի գինը ուրբաթ երեկոյան բարձրացել է ավելի քան 5 տոկոսով, ներդրողները շարունակում են հետ բերել գործարքի 100 տոկոս կատարմանը վերադառնալու OPEC-ի որոշումը, ինչպես նաեւ Միացյալ Նահանգներում մեկ շաբաթվա ընթացքում հորատման սարքերի քանակի կրճատման վերաբերյալ տվյալները:
Brent ապրանքանիշի նավթային խառնուրդի օգոստոսյան ֆյուչերսների գինը աճել է 3.23 տոկոսով `մինչեւ 75.41 դոլար մեկ բարելի դիմաց: WTI-ի նավթի օգոստոսյան ֆյուչերսների գինը աճել է 5.0 տոկոսով՝ մինչեւ 68.86 դոլար մեկ բարելի դիմաց, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:




























