Չինաստանի Յանթայ քաղաքում անհայտ անձը բեռնատար ավտոմեքենայով մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ոստիկանությունը:

Գործակալության տվյալներով՝ միջադեպի հետեւանքով մեկ մարդ է զոհվել, ավելի քան տասը մարդ վիրավորվել է:

Ինչպես նշվում է, բեռնատար մեքենան կանգնելցնելու անհաջող փորձերից հետո ոստիկանությունը կրակ է բացել վարորդի ուղղությամբ եւ չեզոքացրել է կասկածյալին: Ներկա պահին ոստիկանությունը պարզում է միջադեպի բոլոր հանգամանքները: