Հունիսի 26-ի առավոտյան Քիշնեւի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա է սկսվել մայրաքաղաքում տեղական ընտրությունների չեղարկման դեմ: Բողոքի ակցիան մեկնարկել է ժամը 7:30-ին, ցուցարարների մի մասը անմիջապես փորձել է մտնել քաղաքապետարանի շենք:
Ոստիկանների հետ ընդհարում է տեղի ունեցել ինչի հետեւանքով ոստիկանական կորդոնը հետ է մղվել շենքի գլխավոր մուտքի դիմացից: Սակայն ցուցարարներին չի հաջողվել մուտք գործել շենք. ոստիկանությունը ժամանակին փակել է մուտքի հսկայական դուռը, հաղորդում է Newsmaker.md-ը:
Ընտրված քաղաքապետ Անդրեյ Նեստասեն խնդրել է ոստիկանության կորդոնին մի քանի քայլ հեռու գնալ ցուցարարներից եւ բռնություն չկիրառել մարդկանց նկատմամբ: Մի քանի հարյուր ցուցարար բղավում են «Մաֆիա, հեռացի՛ր» կարգախոսը եւ պաստառներ են փակցնում քաղաքապետարանի մուտքի դռների վրա: Անդրեյ Նաստասեն քաղաքապետարանի աշխատակիցներին կոչ է արել միանալ բողոքի ակցիային:
Հիշեցնենք, որ հունիսի 19-ին մայրաքաղաքային Կենտրոն հատվածի դատարանն անվավեր է ճանաչել Քիշնեւի քաղաքապետի ընտրությունների արդյունքները: Այնուհետեւ հունիսի 21-ին Վերաքննիչ դատարանի դատավորները հաստատել են այս որոշումը եւ մերժել են ընտրված քաղաքապետ Անդրեյ Նեստասեի բողոքարկումը: Նա բողոքարկել է այս որոշումը Գերագույն դատական պալատում: Ընդդիմությունը Քիշնեւի քաղաքապետարանի շենքի մոտ արդեն մի քանի բողոքի ցույց է անցկացրել: Ամենամեծ ակցիան տեղի է ունեցել հունիսի 24-ին Քիշնեւում, որի մասնակիցների մի մասը գիշերել էր խորհրդարանի պատերի մոտ՝ սպասելով Գերագույն դատական պալատի նիստին: Հունիսի 25-ի ուշ երեկոյան Գերագույն դատական պալատը ուժի մեջ է թողել ստորադաս ատյանների որոշումը:

Քիշնեւի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա է ընթանում ընտրությունների չեղարկման դեմ

Հասանելի է
русскийԹեմա
Տեղադրություն




























