Ճապոնիայում արքայադուստր Այակոն կամուսնանա նավագնացական ընկերության աշխատակցի հետ, հաղորդում է «Գազետա»-ն՝ վկայակոչելով «Յոմիուրի սիմբուն»-ը:
Նշվում է, որ 27-ամյա արքայադուստրը պատկանում է Ճապոնիայի կայսեր հորեղբոր որդու Տակամադո ընտանիքին, իսկ նրա 32-ամյա ընտրյալն աշխատում է NYK Line ամենախոշոր ճապոնական նավագնացական ընկերություններից մեկում: Հարսանիքը նախատեսված է այս տարվա հոկտեմբերի 29-ին եւ պետք է անցկացվի Տոկիոյի Մեյդզի տաճարում:





























