Բրիտանացի զույգը, որը մեղադրվում էր ֆրանսուհի դայակին սպանելու մեջ, 30 տարի ժամկետով ազատազրկման է դատապարտվել:

AP-ի հաղորդմամբ՝ Սաբրինա Քուայդերն ու Ույիսմե Մեդունին դատապարտվել են սեպտեմբերին Լոնդոնում 21-ամյա Սոֆի Լյունեթին սպանելու համար: Նրանցից յուրաքանչյուրը հերքել է մեղադրանքը՝ այն բարդելով մյուսի վրա:

Մեղադրող կողմի պնդմամբ՝ զույգը սպանել է դայակին՝ նրան կասկածելով կնոջ նախկին սիրեկանի հետ համաձայնության գալու մեջ: Սոֆիին ծեծել եւ խոշտանգել են՝ փորձելով խոստովանություն կորզել: Սպանությունից հետո զույգը փորձել է երիտասարդ կնոջ մարմինն այրել տան բակում: