ԱՄՆ-ի գաղտնի ծառայությունը կզբաղվի Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսի անվտանգությամբ, որին ավելի վաղ վռնդել էին ռեստորանից՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականության պատճառով, հաղորդում է «Գազետա»-ն՝ վկայակոչելով CNN-ը:

Ըստ հեռուստատեսության՝ հունիսի 27-ից Գաղտնի ծառայությունը գործի կանցնի: Թե որքան ժամանակ Սանդերսը կօգտվի այս ծառայություններիեց, հայտնի չէ:

Ընդ որում, Գաղտնի ծառայությունում հրաժարվել են մեկնաբանել այս տեղեկությունը: