Լոնդոն կատարած այցի ժամանակ Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյից պահանջել էՊարթենոնի մարմարը հայրենիք վերադարձնել։

Ցիպրասը հիշեցրել է, որ այդ հարցը հույների համար չափազանց կարեւոր է եւ հատուկ բարոյական նշանակություն ունի։ Համաշխարհային մշակութային ժառանգության առնչվող քանդակները 19-րդ դարի սկզբին անօրինական կերպով տարել է անգլիական լորդը իբր դրանց պահպանության համար։

Հունաստանը տասնամյակներով փորձում է հասնել նրան, որ հավաքածուն՝ որպես ազգային սեփականություն, բրիտանական թանգարանից վերադարձվի Պարթենոն, փոխանցում է Vesti–ն։