Իսպանիայի կառավարության ղեկավար Պեդրո Սանչեսը հայտնել է 1939 եւ 1975 թվականներին Իսպանիան ղեկաված,Ֆրանսիսկո Ֆրանկոյի աճյունը շիրիմից հանելու եւ վերաթաղելու մտադրության մասին, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:
«Սա ձեզնից շատերին կստիպի աշխատել»,- РТВЕ իսպանական հեռուստառադիոընկերությունը մեջբերում է Սանչեսի պատասխանը լրագրողների հարցին՝ կհամընկնի՞ արդյոք վերաթաղումն ամառային արձակուրդի հետ:
Հեռուստառադիոընկերությունը նշում է, որ որոշումն անխուսափելի է, քանի որ դա բազմաթիվ իսպանացի ձախականների, ինչպես նաեւ սոցիալիստների՝ Սանչեսի կուսակից գործընկերների, պահանջն է:
Ավելի վաղ իսպանական հեռուստատեսության եթերում Սանչեսը հավանություն էր տվել Ֆրանկոյի աճյունը վերաթաղելու որոշմանը՝ ընդ որում, չնշելով, թե երբ եւ որտեղ դա կարող է տեղի ունենալ:
Ներկայումս Ֆրանկոն թաղված է Մադրիդի մոտակայքում Զոհվածների հովտում գտնվող դամբարանում: Իսպանացի սոցիալիստները որոշումը հիմնավորում են այն հանգամանքով, որ Ֆրանկոն չի զոհվել մարտում եւ որեւէ ռեպրեսիայի զոհ չի դարձել, այլ մահացել է մնական մահով 82 տարեկանում:





























