Հունիսի 28-ին`ժամը 16.20-ին, ոստիկանության ՔՀԳՎ ծառայողների կողմից Երեւան քաղաքի Արցախի փողոցի 23/15 հասցեից բերման է ենթարկվել ՌԴ քաղաքացի, 43-ամյա Արթուր Հ.-ն:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա 2009թ. օգոստոսի 20-ից ՌԴ ՆԳՆ Մոսկվայի մարզի ՆԳԳՎ Խիմկի քաղաքի ՆԳՎ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 30-րդ հոդվածի 3-րդ մասի /հանցագործության նախապատրաստություն եւ հանցափորձ/ եւ 228.1 հոդվածի 3-րդ մասի /թմրամիջոցների, հոգեմետ նյութերի եւ դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառություն/ հատկանիշներով նախատեսված հանցագործություններ կատարելու համար:
Խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Արթուր Հ.-ն ձերբակալվել եւ տեղափոխվել է ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՁՊՎ, ինչի մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին եւ ՀՀ Գլխավոր դատախազություն:





























