2018 թվականին 9 չվերթների հետաձգման պատճառով ռուսական ավիափոխադրող «Աերոֆլոտ»-ին պարտավորեցրել են 120 հազար ռուբլի տուգանք վճարել: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով Մոսկվայի միջտարածաշրջանային տրանսպորտային դատախազությանը:

«2018 թվականի մարտից մինչեւ ապրիլ «Աերոֆլոտ-ռուսական ավիաուղիներ» ԲԲԸ-ն ավելի քան 5 ժամով 9  թռիչք է հետաձգել: Ընդ որում ուղեւորներին չեն տրամադրվել պահուստային ինքնաթիռներ», - ասել են գերատեսչությունում:

Այս փաստի առթիվ Մոսկվայի միջտարածաշրջանային տրանսպորտային դատախազությանը վարչական իրավախախտումների օրենսգրքի 14.1.2  հոդվածով (լիցենզիայով նախատեսված պայմանների խախտմամբ տրանսպորտի ոլորտում ձեռնարկատիրական գործունեություն իրականացում) ավիաընկերության դեմ երկու վարչական գործ է հարուցել:

  «Ռոսավիացիայի» տվյալներով մայիսին«Աերոֆլոտը» 148 չվերթ է հետաձգել, սակայն իրականացված չվերթների ընդհանուր քանակում (22,636) հետաձգվածների մասնաբաժինը կազմել է ընդամենը 0.65 տոկոս: