ԱՄՆ Այդահո նահանգի վարչական կենտրոն Բոյսե քաղաքում առնվազն 9 միգրանտ է տուժել շաբաթ երեկոյան դանակով զինված անհայտ անձի հարձակման հետեւանքով: Այս մասին հայտնում է ABC հեռուստաալիքի տեղական մասնաճյուղը:
Հեռուստաալիքի տեղեկություններով՝ դանակով զինված տղամարդը ներխուժել է միգրանտների բնակած տուն: Ինչպես հայտնել է ոստիկանության ներկայացուցիչը, տուժածներին հոսպիտալացրել են, նրանց վիճակը ծանր է:
Հարձակվողը ձերբակալված է, ոստիկանությունը պարզում է նրա արարքի դրդապատճառները:





























