Հուլիսի 2-6-ը հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 1-ին 1-2 աստիճանով կբարձրանա, այնուհետեւ էապես չի փոխվի:

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 7, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:

«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում հուլիսի 2-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +24+26, ցերեկը՝ +39+41 աստիճան տաքություն:

Ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը` +13+18, ցերեկը` +30+35,

Կոտայքի լեռներում՝ գիշերը` +13+18, ցերեկը` +30+35,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը` +22+24, ցերեկը` +35+37,

Գեղարքունիքում՝ գիշերը` +13+18, ցերեկը` +30+35,

Լոռիում՝ գիշերը` +14+18, ցերեկը` +30+35,

Տավուշում՝ գիշերը` +16+21, ցերեկը` +35+39,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը` +13+18, ցերեկը` +30+35,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +22+25, ցերեկը` +38+40,

Արարատում՝ գիշերը`+22+26, ցերեկը` +39+41,

Արմավիրում՝ գիշերը` +22+26, ցերեկը` +39+41,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` +13+18, ցերեկը` +30+35,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +22+26, ցերեկը` +39+41,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը` +20+25, ցերեկը` +39+41,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +16+21, ցերեկը` +30+35,

Արցախում՝ գիշերը` +20+25, ցերեկը՝ +33+38: