ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության Շուկայի վերահսկողության տեսչական ծառայության պետ Լեւոն Խալիկյանն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել:
Այս առնչությամբ նա Facebook-ի իր էջում գրել է.
«Հարգելի' ընկերներ եւ գործընկերներ, հայտնում եմ, որ աշխատանքից ազատվելու դիմում եմ ներկայացրել:
Համատեղ նվիրական եւ կառուցողական աշխատանքի համար ուզում եմ շնորհակալություն հայտնել Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի աշխատակազմին, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին, ՀՀ կառավարության գործընկերներին եւ բոլոր այն մարդկացն, ում հետ այս յոթ տարիների ընթացքում աշխատել եմ:
Հատուկ շնորհակալություն եմ հայտնում նաեւ ԶԼՄ ներկայացուցիչներին:
Հաջողություն եմ մաղթում բոլորին եւ մինչ նոր հանդիպում»:




























