Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, հուլիսի 2-ին Երեւան քաղաքի Նուբարաշեն համայնքի 6-րդ փողոցի 1-ին նրբանցքի 1 շենքի բնակարաններից մեկում հայտնաբերվել եւ ժամը 15.30-ին բաժին բերման է ենթարկվել 26-ամյա Կարինե Մ.-ն:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ  նա հունիսի 26-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով (Գողությունը):

Խափանման միջոցը՝ ստորագրություն: