«Արարատյան» պոմպակայանում տեղի ունեցած վթարի հետեւանքով հուլիսի 3-ին ժամը 19:00-21:00-ն կդադարեցվի Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի՝ Խարբերդ ամառանոցային թաղամասի ջրամատակարարումը: Այս մասին տեղեկացնում է «Վեոլիա Ջուր» ընկերության մամուլի ծառայությունը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: