Հուլիսի 3-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Կոտայքի մարզիի Արագյուղ գյուղի 1-ի փողոցում իրար են բախվել «ԲՄՎ» եւ «ՎԱԶ-2121» տրանզիտ ավտոմեքենաներ:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ «ԲՄՎ»-ի 29-ամյա վարորդ Տարոն Գալստյանը տեղում մահացել է, իսկ «ՎԱԶ-2121»-ի վարորդը եւ երեք ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն։