ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանն այսօր՝ հուլիսի 4-ին, հրամաններ է ստորագրել:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, Օսիպյանի հրամանով ոստիկանության գնդապետ Սուրիկ Ջանիկյանը ազատվել է ոստիկանության Չարենցավանի բաժնի պետի պաշտոնից:
ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով Ս. Ջանիկյանը նշանակվել է ոստիկանության Սեւանի բաժնի պետ:
Օսիպյանի մեկ այլ հրամանով ոստիկանության Նաիրիի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Աշոտ Ներսիսիյանը, ով աշխատում էր նույն բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ:





























