Դժբախտ պատահարի հետեւանքով՝ կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ ստանալու պատճառով ս.թ. հուլիսի 7-ին մահացել է ՀՀ ՊՆ կենտրոնական արխիվի պետ, ՔՀԾ 1-ին դասի խորհրդական Էմիլիա Մարտիկի Անանյանը:

ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ ՊՆ եւ ԶՈւ ղեկավարությունն ու անձնակազմը ցավակցում եւ իրենց զորակցությունն են հայտնում հանգուցյալի ընտանիքի անդամներին, հարազատներին ու գործընկերներին: