Կիրակի Մեքսիկայի Մեխիկո նահանգի Խիլոտսինգո համայնքի ճանապարհին գտել են 5 այրված մարմին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Տեղական ոստիկանությունը հայտնում է, որ սպանվածները եղել են այրված մեքենայի մեջ, որն ունեցել է Իդարլգո նահանգի համարանիշեր:

Մարմինների հայտնաբերման վայր են ժամանել դատախազության աշխատակիցները, որոնք մարդկանց սպանության հետ կապված քրեական գործ են հարուցել, հստակեցվում է հաղորդագրության մեջ:

Վերջին տարիներին Մեքսիկայում մոլեգնում է բռնության ալիքը, որը մեծ մասամբ ԱՄՆ կոկաինի տարանցման վերահսկման համար թմրակարտելների հակամարտության հետեւանքն է: Միայն նախընտրական արշավի ժամանակ սպանվել է ավելի քան 520 քաղաքական գործիչ եւ պետական ծառայող: Վերջերս տեղի ունեցած նախագահական ընտրություններում հաղթած Անդրես Մանուել Լոպես Օբրադորը արդեն հայտարարել է, որ մտադիր է հանցավորության դեմ պայքարի ուղղությունը ուժայինից սոցիալականի փոխել՝ փորձելով լուծել բռնություն առաջացնող պատճառները: