Երկրորդ աշխարհամարտին մասնակցած վերջին բրիտանացի կին օդաչուն մահացել է 101 տարեկանում, հայտնում է International Business Times–ը։
Լրատվամիջոցները հայտնում են, որ Մերի Էլլիսը մահացել է երեքշաբթի Ուայթ կղզու իր տանը։
Մերի Էլլիսը Ավիափոխադրող քաղաքացիական կազմակերպության շարքերն է ընդունվել 1939 թվականին ռադիոյով կոչից հետո. այն զբաղվում էր նոր, վերանորոգված եւ վնասված օդանավերի փոխադրմամբ։ Պատերազմի տարիներին նա թռչել է 76 տեսակի օդանավերով, այդ թվում՝ Supermarine Spitfire կործանիչներով։ Բրիտանուհին փոխադրել է ավելի քան 1000 օդանավ։
Առաջին անգամ օդանավով թռիչք է կատարել 1925 թվականին հոր հետ։ Մինչեւ պատերազմը սկսվելը, լինելով դեռահաս, Մերի Էլլիսը օդաչուական դասընթացների է հաճախել։




























