Երկրի ամենատարեց բնակչի կոչման դափնեկիր ճապոնուհի Տիյո Միյակոն հուլիսի 22–ին մահացել է, նշված է Գինեսի ռեկորդների գրքի կայքում, փոխանցում է Gazeta–ն։
Միյակոն 117 տարեկան էր, նա ծնվել է 1901 թվականի մայիսի 2–ին։ Ռեկորդների գրքում կա 3 անվանակարգ՝ մոլորակի ամենատարեց տղամարդ, ամենատարեց կին եւ ամենատարեց բնակիչ։ Նշվում է, որ փորձագետները հաստատել էին ճապոնուհուն ամենատարեց կնոջ եւ ամենատարեց բնակչի կոչումի փոխանցումը նրա մահից կարճ ժամանակ առաջ։
Երկրի ամենատարեց տղամարդու կոչումը դեռեւս կրում է Ճապոնիայի 113–ամյա բնակիչ Մասաձո Նոնական։




























